ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։
«Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, այն պետությունները, որոնք այս փուլում չեն ձգտում ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել, «պետք է վճարեն 30-60 տոկոսի չափով տուրքեր»։





























