Armenian text to speach

Իսրայելը օգնություն է խնդրել Ադրբեջանից և այլ երկրներից՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելը պաշտոնապես դիմել է միջազգային հանրության օգնությանը, այդ թվում՝ Ադրբեջանին, Երուսաղեմի, արևմտյան մասում բռնկված լայնածավալ անտառային հրդեհները մարելու համար։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ դիմել է Ադրբեջանի, Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չեխիայի և Շվեդիայի իր գործընկերներին՝ խնդրելով օդային աջակցություն հրդեհաշիջման գործում, քանի որ հրդեհները շարունակում են արագ տարածվել ուժեղ քամիների պատճառով։

Չորեքշաբթի առավոտյան բռնկված հրդեհը հանգեցրել է մի քանի բնակավայրերից բնակիչների տարհանմանը և տուժած տարածաշրջանի գլխավոր ճանապարհների ժամանակավոր փակմանը։
Տասնինը մարդ ստացել էբժշկական օգնության, որոնցից 13-ը հոսպիտալացվել են։

Անի Վարդանյան




Լրահոս