Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող գետում հանկարծակի փոթորկի ժամանակ չորս նավակ է շրջվել, ինչի հետևանքով ինը մարդ զոհվել է, իսկ մեկը՝ անհետ կորել։ Այս մասին հայտնել են Չինաստանի պետական լրատվամիջոցները։
Կիրակի կեսօրին Գույչժոու նահանգում ուժեղ քամիների հետևանքով ավելի քան 80 մարդ է ընկել գետը։
Նավակները շրջվել են Չինաստանի ամենաերկար գետի՝ Յանցզիի վտակ ու գետի վերին հոսանքներում տեղացած հանկարծակի անձրևներից և կարկտահարությունից հետո:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել «բոլոր ջանքերը գործադրել» անհետ կորածներին գտնելու համար։շ
Պետական «Պեկին Նյուզ» թերթին ականատեսը հայտնել է, որ ջրերը խորն են եղել, բայց որոշ մարդկանց հաջողվել է լողալով անվտանգ վայր հասնել։ Սակայն փոթորիկը հանկարծակի է սկսվել, և խիտ մառախուղը ծածկել է գետի մակերեսը։
Անի Վարդանյան






























