«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ սույն թվականի նոյեմբեր ամսվա մարդ է ճանաչվել ջավախահայ ակտիվիստ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը` Զավախքի իրավունքների համար պայքարի ոգին նույնիսկ իր անազատությամբ արթուն պահելու համար: Չախալյանի երեսունամյակը լրացավ նոյեմբերի 28-ին, նա ավելի քան 3 տարի գտնվում է կալանավայրում` վրաց իշխանությունների կողմից դատապարտված լինելով 10 տարվա ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա, սակայն իրականում ջավախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար: Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսի 21-ին, իսկ 2009թ. ապրիլի 7-ին բոլոր պատիժների գումարման սկզբունքի կիրառմամբ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման եւ ակտիվ մասնակցության» համար:
ԱՄՍՎԱ ՄԱՐԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ