Իրավապահ համակարգում խառնաշփոթ է։ Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է թալանը #հատիկառհատիկ վերադարձնելու մասին, վերադարձրած հատիկ առ հատիկը Քննչական կոմիտեից գողանում են։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ մոտ 690 հազար դոլարի գումար են գողացել ՀՀ քննչական կոմիտեի ենթակայության տակ գտնվող Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից։
Հարց է առաջանում՝ ինչու է այդքան գումարը պահվել Կոմիտեի վարչությունում, ինչու այն չի պահվել Կենտրոնական բանկում ու դեռ ավելին այս գործում ներգրավված են արդյոք Կոմիտեի աշխատակիցներ, թե ոչ։
Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնեց, որ առանձնապես խոշոր գումարի գողության դեպք՝ ՀՀ քննչական կոմիտեի ենթակայության տակ գտնվող Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից գողացված գողոնը կազմում է մոտ 700 հազար ԱՄՆ դոլար։
Քնար Մանուկյան






























