Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 29-30-ը կայցելի Ուկրաինա՝ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հրավերով։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունների սպասվում է, որ Ֆիդանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիգալի հետ, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ, ով գլխավորել էր Ուկրաինայի պատվիրակությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ստամբուլում 2025 թվականի մայիսի 16-ին կայացած ուղիղ բանակցությունների ընթացքում։
Նշվում է նաև, որ հանդիպումների ընթացքում Ֆիդանը կվերահաստատի Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։
Հանդիպում է նախատեսվում նաև Ղրիմի թաթարների ազգային առաջնորդ և Ուկրաինայի խորհրդարանի անդամ Մուստաֆա Կիրիմօղլուի և Ղրիմի թաթարների ազգային մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովի հետ։





























