Ազգային ժողովը հաստատել է ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ժամկետացանկի համաձայն հունիսի 6-ին Ազգային ժողովում են հավաքվելու իրավապահ համակարգի «աստղաբույլը»։
Ժամը 10։00-ին ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում համատեղ նեիտեր տեղի կունենան։
Օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ երկամուտների և ծախսերի կատարողականը։
Ուրբաթ դռնբաց նիստում զեկուցողներն են Ֆինանսների նախարար վահե Հովհաննիսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը, Արդարադատության նախարարա Սրբուհի Գալյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր ափրիկյանը, Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Էմմա Միքայելյան





























