Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, որը հունիսի 13-ին Իսրայելի հարվածներից հետո ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը, պաշտոնապես վերաբացվել է, հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Իրան մեկնելու իր հանձնարարականների բաժնում հաստատել է, որ Թեհրանում դեսպանատան գործունեությունը վերադարձել է բնականոն հունի
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին իր աշխատակիցներին ժամանակավորապես դուրս էր բերել երկրից և հայտարարել, որ դեսպանատան գործունեությունը շարունակվելու է հեռավար ձևաչափով:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության համաձայն, այդ երկրի դիվանագետները վերադարձել են Թեհրան, և դեսպանատունն ամբողջությամբ վերսկսել է իր գործունեությունը:

























































































