Armenian text to speach

ԱԻՊ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրուրդի կողմից ձեռնարկած գործողությունների արդյունքում ՀՀ Կառավարությունը որոշակի փոփոխություն է արել բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող բնակապահովման ծրագրի վերաբերյալ:

 

Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։

Սահմանվել է հավաստագրի իրացման արդյունքում ձեւավորված դրական մնացորդի իրացման ընթացակարգն այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից։ Դրական մնացորդը կարող է օգտագործվել 3 ուղղությամբ՝ վերանորոգման վարկի ստացում, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում եւ կահույքի, կենցաղային տեխնիկայի գնում:

Բնակարանային ծրագրի կատարած փոփոխությունների համաձայն՝ հուլիսի 1-ից Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից եւ թիրախային խմբի պատկանելությունից:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի անդամ Ապրես Մարգարյանը հանդես գալով հայտարարությամբ՝ նշել է հետեւյալը.

«Արցախցիներն ունեն ապրելու իրավունք իրենց հայրենի հողում։ Իրավունք՝ պահելու իրենց ընտանիքը, մեծացնելու իրենց երեխաներին, ապրելու արժանապատիվ ու անվտանգ կյանքով։ Այդ իրավունքը ոչ մի իշխանություն, կառավարություն կամ պայմանագիր չի կարող ջնջել։

Մենք պետք է տարբերակենք նրանց, ովքեր իրապես մտահոգ են արցախցիների ճակատագրով՝ նրանցից, ովքեր Արցախյան գործոնը օգտագործում են անձնական կամ քաղաքական նպատակների համար։

Սա պարզապես հերթական կոչ չէ։ Սա կարող է լինել վերջին իրական հնարավորությունը՝ վերականգնելու ոչ միայն արցախցու, այլեւ ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը։

Սա բողոք չէ։ Սա վճռական պայքար է՝ հանուն ապագայի։ Մենք այլընտրանք չունենք։ Հիմա կամ երբեք։ Կամ կանգնում ենք միասին՝ մեր եղբայրների ու քույրերի կողքին, կամ կորցնում ենք վերջին հնարավորությունը՝ որեւէ բան փոխելու»։

Խորհրդի կողմից ձեւավորված մասնագիտական խմբերի քննարկումների արդյունքում գրանցած հաջողությունները հանրության ներկայացնելու եւ տեղեկացնելու հաջորդ քայլերի մասին. Խորհուրդը հուլիսի 12-ին հանդես է գալու մեծ հանրահավաքով: Անդրադառնալով սպասվող հանրահավաքին՝ Արցախի Հանրապետության պետնախարար, ԱԻՊ Խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանն էլ կոչով դիմել է հանրությանը. «Հուլիսի 12-ին ես եւս լինելու եմ հրապարակում՝ որպես ձեր ընկեր, ձեր ձայնը ներկայացնող մարդ, ում ներսում պայքարը չի մարում որեւէ պաշտոնի ստվերում։

Կո՛չ եմ անում բոլորիդ միանալ՝ միասին արժանապատվորեն կրելու այս ժամանակի բեռը եւ ձեւավորելու մեր երեխաների ապահով վաղվա օրը։

Այս պայքարը մերն է՝ մեր ընտանիքների եւ ամբողջ ազգի ապագայի համար»։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

 

ՊՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

Երեկ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել էր, որ Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր եւ անհիմն մեկնաբանություններ:

«Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։ Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից եւ չտարածել ապատեղեկատվություն:

Միաժամանակ հարկ ենք համարում եւս մեկ անգամ ԶԼՄ գործընկերներին (հատկապես պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին) հիշեցնել, որ պետք է խստորեն պահպանել անվտանգության կանոնները եւ առանց համապատասխան թույլտվության ոչ մի դեպքում չտեսանկարահանել զինված ուժերի տեխնիկան ու տրանսպորտային միջոցները»,- «Ֆեյսբուք»-ում գրել է նա:

 

 




Լրահոս