Երեկ ՀՅԴ երիտասարդական միության և մեր դաշնակցական ընկերներին ձերբակալել են. խուզարկության արդյունքներում նրանց բնակարաններից հայտնաբերել են բացառապես օրինական իրեր, մեր երիտասարդական միության ընկերներից մեկի մոտից հայտնաբերել են սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11–ին, ՔԿ Երևանի վարչության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՅԴ երիտասարդներից մեկը։
«Անդրանիկ Շամիչյանի մասին է խոսքը, որին դատարանը երկու ամսով կալանավորեց, զուտ նրա համար, որ Անդրանիկ Չամիչյանը սիրել է ստրայքբոլ խաղալ, ունեցել է իր մոտ ստրայքբոլի պարագաներ։ Ոչ մի ապօրինի, ոչ մի անօրինական բան չի ունեցել իր մոտ։ Այն ամեն ինչը, ինչ որ Անդրանիկ Չամիչյանը ունեցել է, ամեն պատահած խանութից կարելի է գնել։
Այն միտքն են իրենք ներկայացնում, որ որ, այո, այդ ամեն ինչը, որ հայտնաբերվել է Անդրանիկ Չամիչյանի մոտից օրինական է առանձին-առանձին վերցրած, բայց այդ բոլորի համակցությունը, այսինքն բոլորը միասին, ինչ-որ բանի հիմք է ու այդ հիմքով նրա վրա դրել են հոդված՝ ահաբեկչության նախապատրաստում։
Անդրանիկ Չամիչյանը 18 տարեկան է, շատ է սիրում ուղղակի ստրայքբոլ խաղալ։ Սա ուղղակի աբսուրդ է ու ծիծաղելի։
Մյուս մեր ընկերների տնից հայտնաբերված բոլոր իրերը ևս օրինական են, այնտեղ կան զենքեր, որոնք օրինական են, ունեն իրենց թղթերը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ՔԿ–ն հայտարարել է, որ նաև մարտական նռնակ են հայտնաբերել, ՀՅԴ–ականն ասաց. «Ես տեսա քննչականի հայտարարությունը, որում ասվում էր, որ այդ նռնակը իրական է, այս պահին դրա վերաբերյալ որևէ բան չունեմ ասելու, որովհետև մենք որպես միություն և մենք որպես կուսակցություն նման բան չունենք»։
Ինչ վերաբերում է «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկին, որը եւս գործում ներառվել է որպես իրեղեն ապացույց, երիտասարդը հիշեցրեց, որ դա ՀՅԴ–ի կարգախոսն է սկսած 1890 թվականից։
Մանրամասները՝ տեսանյութում․
























