Armenian text to speach

Արգիշտի Մեխակյանը մարզպետի պաշտոնից հրաժարվեց. գնում է Վաղարշապատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հրաժեշտ տվեց մարզպետի աշխատակազմի գործընկերներին՝ նոր պաշտոնում իր առաքելությունը շարունակելու նախաշեմին։
Նա շնորհակալություն հայտնեց թիմին համատեղ անցած ճանապարհի, նվիրվածության և արդյունավետ աշխատանքի համար՝ հատկապես ընդգծելով փոխադարձ վստահության ու միասնականության մեծ նշանակությունը մարզում իրականացված փոփոխությունների և հաջողությունների գործում։
Իր խոսքում նշեց, որ անկեղծ երախտագիտություն է հայտնում յուրաքանչյուրին՝ ունեցած ներդրման, պրոֆեսիոնալիզմի և հոգատար վերաբերմունքի համար` ցանկանալով հաջողություններ, նոր ձեռքբերումներ և անդադար առաջընթաց աշխատանքային գործունեության մեջ։
Վերջում Արգիշտի Մեխակյանը վստահեցրեց, որ նոր պաշտոնում ևս շարունակելու է ծառայել Հայաստանի զարգացմանն ու հանրային արժեքների առաջմղմանը։



Լրահոս