Չնայած Ռոբերտ Քոչարյանը տեւական ժամանակ է` «ընդհատակ» է անցնել, ավելի կոնկրետ` այլեւս «Մեդիամաքս»-ին հարցազրույց չի տալիս, ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը, այնուամենայնիվ, հետեւողականորեն թարմացվում է: Օրինակ` նոյեմբերի 30-ին տեսահարցում էր դրված «Կազմակերպված պետություն դարձել ենք նրա օրոք» վերնագրով: Իսկ հաջորդ երկու օրերին ներկայացված էին Ռոբերտ Քոչարյանի` Շիրակի մարզում 2007-ի աշխատանքային խորհրդակցության (տեսանյութի կադրում` Արմեն Գեւորգյան, Հովիկ Աբրահամյան, Լիդա Նանյան, Անդրանիկ Մանուկյան եւ այլք) եւ Կիպրոսի Հանրապետություն պետական այցի ընթացքում ունեցած նրա ելույթները:
ՎԵԲ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ