Armenian text to speach

Սիները հաղթել է Ալկարասին՝ կարիերայում առաջին անգամ նվաճելով Ուիմբլդոնի տիտղոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աշխարհի առաջին ռակետ, իտալացի Թենիսիստ Յանիկ Սիները կարիերայում առաջին անգամ նվաճեց Ուիմբլդոնի տիտղոսը։

Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում նա 4-6, 6-4, 6-4, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասին։ Խաղը տևեց 3 ժամ 6 րոպե։

Սիները դարձավ Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի տիտղոսը նվաճած առաջին իտալացի թենիսիստը։

23-ամյա Սիները չորրորդ անգամ դարձավ Մեծ Սաղավարտի մրցաշարերի հաղող։ Ուիմբլդոնի տիտղոսը նրա պրոֆեսիոնալ կարիերայի 20-րդն էր։




Լրահոս