Armenian text to speach

ՈւՂԻՂ. Արցախցիները գիշերել են կառավարության շենքի մոտ. նստացույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախցիներն երեկվանից իրենց ակցիան շարունակում են Կառավարության շենքի դիմաց:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը նրանց հետ զրույցում պայման դրեց նրանց առջև` կա’մ հեռանում են շենքի դիմացից, կա’մ 20 րոպեից նրանց բոլորին բերման են ենթարկելու։

Հիշեցնենք, որ արցախահայությունը հանդես էր եկել հանրահավաքով։ Ինչպես նախօրոք տեղեկացրել էինք հանրահավաքը նախաձեռնել էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որն էլ այս ողջ ժամանակահատվածում զբաղվել էր արցախահայության հավաքական վերադարձի, սոցիալական և այլ խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ։
Տեղեկացնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրուրդի կողմից ձեռնարկած գործողությունների արդյունքում՝ ՀՀ Կառավարությունը որոշակի փոփոխություն է արել բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող բնակապահովման ծրագրի վերաբերյալ:
Կատարված փոփոխությունները Խորհրդի կողմից ստեղծված մասնագիտական խմբերի տարած աշխատանքների հաջողություններն են:
Սակայն, ինչպես Խորհրդի անդամներն էին նշել, սա դեռ լիարժեք հաջողություն չեն կարող համարել, քանի դեռ արցախհայությունը շարունակում է խնդիրների բախվել: Խորհուրդը հավատարիմ է մնալու իր սկզբունքներին և քայլեր է ձեռնարկելու, որ ՀՀ Կառավարությունը լուծումներ տա Խորհրդի կողմից ներկայացված մյուս խնդիրներին ևս:
Կատարված աշխատանքների և հետագա քայլերի մասին Խորհուրդը տեղեկացնելու է այսօր կայանալիք հանրահավաքի ժամանակ:

 




Լրահոս