Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աջապահյանի կալանավորումը թեժ իրավիճակ է ստեղծել. իշխանությունները հաշտ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում հաշտ չեն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման հարցում: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն շատ իշխանականներն այն կարծիքին են, որ Աջապահյանի կալանավորումով հոգևորականների մի մեծ հատված, ովքեր կարող էին Կաթողիկոսի հեռացման հարցում իրենց շուրջը հավաքվել, այլևս իրենց կողքին չեն:

Բանն այն է, որ Աջապահյանը հոգևորականների շրջանում հարգանք է վայելում, ու այս կալանավորումով շատերը ուզած-չուզած թշնամացել են իշխանությունների հետ: Ըստ Armlur.am-ի տեղեկությունների՝ իշխանական մի հատվածի կարծիքով պետք չէր իրավապահներին ուղարկել Վեհարան, այլ դա պետք է արվեր ներքին բանակցությունների միջոցով` պահպանելով եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունները, կենտրոնանալ միայն Կաթողիկոսի անձի շուրջ ու նրան հեռացնել: Իսկ հիմա ողջ հոգևոր թևի հետ իշխանությունները խնդիրներ ունեն, քինախնդիր են նրանց նկատմամբ, ու դրա պատճառով դժվարությունների են հանդիպում` Վեհափառի հեռացման հարցում:

Ըստ իշխանականների, եթե ներքին կարգով, հոգևորականների հետ բանակցությունների մեջ մտնեին, ապա այժմ արդեն մեծ խումբ կձևավորեին, որոնք Գարեգի Բ-ին հեռացնելու համար իրենց կողքը կլինեին: Բայց դրա փոխարեն, արժանացան նզովքի:

Բայց այս ամենի հետ համակարծիք չէ Նիկոլ Փաշինյանն ու ամեն բան անում է այնպես, ինչպես իրեն է հարմար` թշնամանալով անգամ հոգևորականնեի հետ:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս