Անդրանիկ Մանուկյանի «ճոխ» հայտարարագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ունեցվածքի չափով հետ չի մնում իր գործընկեր պաշտոնյաներից:

Համենայնդեպս, բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացված դեսպանի և նրա կնոջ հայտարարագրերում նշված թվերը բավական «խոսուն» են:

Այս տարի ներկայացված հայտարարագրում Մանուկյանը նշել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` BMW 750 I մակնիշի: Անշարժ կամ թանկարժեք գույքի մասին որևէ տեղեկություն հայտարարագրում նշված չէ:

Անդրադառնանք դեսպանի դրամական միջոցներին: Նա հայտարարագրել է 410 միլիոն դրամ, 430.000 եվրո, 6 միլլիոն 640 հազար դոլար:

Որպես եկամտի հիմնական աղբյուր նշված է աշխատանքի վարձատրություն, որը կազմում է 35.086 հազար դոլար և տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոսը և այլ հատուցումը, որի չափն էլ հայտարարագրում նշված է 120.600.000 դրամ:

Դեսպանի կինը` Անահիտ Մանուկյանը հայտարարագրել է 20.000.000 դրամ և 118 հազար դոլար:




Լրահոս