Ոստիկանություն հետ է վերադարձրել շրջակայքից ոստիկանների կողմից առգրավված 50 մեքենաները:
Հայտնել էինք, որ հունիսի 17-ին գործարար Սամվել Կարապետյանի տանն իրականացված խուզարկությունների ընթացքում տան շրջակայքից ոստիկանների կողմից առգրավված 50 մեքենաները ոստիկանությունը հրաժարվում էին հետ վերադարձնել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական գրություն էր ուղարկել Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետի տեղակալ Ա. Մաթեւոսյանին եւ հայտնել , որ անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ խնդրում եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին ավտոմեքենաները վերադարձնել տիրապետողներին:
Արդյունքում քննիչի փաստաթուղթը տիրապետողները տարել են ոստիկանություն , սակայն անգամ այս փաստաթղթի առկայության պայմաններում մեքենաները չեն վերադարձնում:Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ,որ մեքենաները վերադարձրել են գործարարի մտերիմներին:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























