Ռուսաստանի և ԱՄԷ նախագահները կհանդիպեն Մոսկվայում՝ քննարկելու երկկողմ համագործակցությունը և Մերձավոր Արևելքի իրավիճակը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կընդունի Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամեդ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ նրա պաշտոնական այցի շրջանակում։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ, երկու երկրների ղեկավարները կանցկացնեն համապարփակ բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության ամրապնդման և Մերձավոր Արևելքի իրավիճակի հարցերը։
Էմիրաթական կողմը, իր հերթին, հայտնել է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն առևտրի, ներդրումների, էներգետիկայի և տնտեսության ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։
ԱՄԷ նախագահի այցից առաջ Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է ստորագրել ծառայությունների առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիր ԱՄԷ-ի հետ, ինչպես նաև երկու ուղեկցող փաստաթուղթ։
Նախորդ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրընկալել էր Մալայզիայի թագավոր Սուլթան Իբրահիմին և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի հետ։
Հիշեցնեք, որ Ռուսաստան-ԱՄԷ հարաբերությունները շարունակում են առաջընթաց գրանցել, դրա մասին վկայում են այն փաստերը, որ վերջին երեք ամսում երկու երկրների ղեկավարները չորս անգամ հեռախոսազրույց են ունեցել, այդ թվում՝ հունիսի 18-ին՝ Մերձավոր Արևելքի լարվածության և երկկողմ կապերի շուրջ։ ԱՄԷ-ն միջնորդել է Ռուսաստան-Ուկրաինա ռազմագերիների փոխանակման հարցում, իսկ մայիսին երկրի ղեկավարը շնորհավորել էր Պուտինին և ռուս ժողովրդին Հաղթանակի օրվա 80-ամյակի կապակցությամբ։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























