ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենթը և Հովարդ Լուտնիկը, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը կուղեկցեն ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
Բացի այդ, Թրամփի պատվիրակության կազմում են ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, նրա տեղակալներ Ջեյմս Բլեերը, Բո Հարիսոնը, Դեն Սկավինոն, ԱՄՆ նախագահի հաղորդակցության տնօրեն, քարտուղար և օգնական Սթիվեն Չունը, Քերոլայն Լիվիտը և Նիկ Լունան:






























