Armenian text to speach

Արեն Մկրտչյանին փոխարինողը սեփական կլինիկա ունի․ ով է նա. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները։ Նիկոլ Փաշինյանն էլ հաստատեց, որ Թորոսյանը կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը` Լոռու մարզպետ։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Արսեն Թորոսյանին կփոխարինի ՔՊ-ական Էսթեր Այվազյանը, ով այժմ հանդիսանում է Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի տնօրենը։

Իսկ ահա ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական Արեն Մկրտչյանին կփոխարինի ցանկում առկա հերթական համարը զբաղեցնող ՔՊ-ական Վանիկ Օհանյանը, ով 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Օհանյանը 2019 թվականին  եղել է «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն, իսկ ահա դրանից առաջ 2017 թվականին հիմնադրել է «Օհանյան կլինիկա» ՍՊԸ-ն։

Վանիկ Օհանյանը նշանակվել էր նաև Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Էմմա Միքայելյան




Լրահոս