Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալովը պնդում է, որ երկիրը քննարկում է իր զինվորական կոնտինգենտն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը Կիևի անվտանգության երաշխիքների շրջանակներում։
Ինչպես հաղորդում է RBC-Ukraine գործակալությունը, Ջելյալովը հայտարարել է, որ Թուրքիան «այն 10 երկրներից մեկն է, որոնք արդեն իսկ պոտենցիալ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում»։
Նա նաև ասել է, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ քննարկել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների փաթեթին Թուրքիայի մասնակցության հարցը։
«Ես երեկ հանդիպեցի Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։ Թուրքիան պատրաստ է մոտ ապագայում միանալ Սև ծովի ականազերծմանը»,-ասել է Ջելյալովը։























