Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կմասնակցեն Պեկինում կայանալիք ռազմական շքերթին, որը կդառնա երեք առաջնորդների առաջին հրապարակային ելույթը նախագահ Սի Ցզինպինի հետ միասին։
Չինաստանի ԱԳՆ-ի հինգշաբթի հրապարակած տեղեկատվության համաձայն, որին հղում է անում Reuters-ը, զորահանդեսին կմասնակցեն 26 օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Արևմտյան առաջնորդներ ներկա կգտնվի միայն Եվրամիության անդամ՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի։
Ըստ չինական կողմի սեպտեմբերի 3-ին նշվող «Հաղթանակի օրվա» զորահանդեսը, նպատակ ունի ընդգծելու ոչ միայն Պեկինի դրական հարաբերությունները Գլոբալ Հարավի հետ, այլև համերաշխությունը պատժամիջոցների ներքո գտնվող Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ։
Հիշեցնեք, որ ԿԺԴՀ-ն Չինաստանի պայմանագրային դաշնակիցն է և 2006 թվականից գտնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ՝ միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերի պատճառով։ Կիմ Չեն Ընի վերջին այցելությունը Չինաստան իրականացվել է 2019 թվականի հունվարին։
Անի Վարդանյան






























