Հանրային կարծիքի հիմնադրամը (ФОМ) հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիների մեծամասնությունը դրական է գնահատում նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը, հաղորդում է РИА Новости-ն։
Հարցվածների 81%-ը կարծում է, որ պետության ղեկավարը լավ է աշխատում, և միայն 6%-ն է հակառակ տեսակետն արտահայտել։
Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 80%-ը նշել է, որ վստահում է նախագահին, անվստահություն է հայտնել միայն 9%-ը։
Հարցումն անցկացվել է տներ կատարված հարցումների միջոցով, որին մասնակցել են 18 տարեկանից բարձր 1500 ռուսաստանցիներ։





























