Մազերի ճերմակացումը այլեվս խնդիր չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մինչ վերջերս ճերմակ մազերի դեմ կարելի էր պայքարել միայն մազրերը ներկելով, սակայն այժմ հայտնվել են նաեւ դեղամիջոցներ,- գրում է naturalnews -ը:Պարզվում է, որ մի շատ հայտնի լաբորատորիա, որը գտնվում է Ֆրանսիայում, արդեն որոշ ժամանակ զբաղվում է մազերի ճերմակման դեմ համապատասխան դեղամիջոցի  մշակմամբ: Գիտնականները պնդում են, որ օրական մեկ հաբ ընդունելով, մարդը կարող է երկար ժամանակ պահպանել իր մազերի բնական գույնը:Դեղի հիմքում ընկած են մրգային խտանյութեր, հետեւաբար, այն չի կարող վնասակար հետեւանքներ թողնել: Փաստորեն, դա սննդային հավելում է, որը կարելի է ընդունել անկախ սեռից: Հեղինակները պարզապես ասում են, որ հաբերը պետք է սկսել ընդունել միանգամից, երբ արդեն իսկ նկատում եք ճերմակ մազերի առկայություն:Դեղի բաղադրիչները գաղտնի են պահվում: Դեղը դեռեւս մշակման շրջանում է, ազատ վաճառքի այն կհանվի միայն 2015 -ին:




Լրահոս