Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «SMS ստացել եմ իմ հեռախոսին, էնպիսի լեկսիկոն է, որ չեմ արտաբերի»․ Թովմասյանը` սկանդալային դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը զրուցել է Կադաստրի կոմիտեի նախագար Սուրեն Թովմասյանի հետ՝ իր շուրջ տարածված սկանդալային լուրերի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ տեղեկացրել էինք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով: Ըստ մեր աղբյուրների՝ դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։

Ապա նշեցինք, որ հարցաքննվել են ծեծվողն ու իր կինը։

Ավելի ուշ տեղեկացրինք, որ Կադաստրի պետի եւ նրա մտերիմների կողմից կոմիտեի աշխատակցի ամուսնուն առեւանգելու եւ ծեծելու դեպքով հարուցվեց քրեական գործ։ ՀՀ քննչական կոմիտեի ի պատասխան ArmLur.am-ի  հարցման պաշտոնապես հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը): Կատարվում է նախաքննություն։

 

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս