Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբ, սուգ, լաց Եռաբլուրում. լուռ կադրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լրանում է Արցախյան վերջին պատերազմի 2-րդ տարելիցը։ Շուրջ 9-ը ամիս տևած Արցախի շրջափակումն ընդհատվեց մարտական գործողություններով։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին վաղ առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը կրակում և ականանետեր էին կիրառում Մարտակերտի շրջանի գյուղերի ուղղությամբ։ Արդեն ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանը հրթիռակոծեց Ստեփանակերտը, որից հետո Արցախի ողջ տարածքում հայտարարվեց օդային տագնապ։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը տվել է շուրջ 224 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կան 5 անչափահասներ։ Վիրավորվել է 244 մարդ, որից 10-ը անչափահասներ էին։ 17 անձ առ այսօր համարվում է անհետ կորած, կան գերեվարվածներ։

Արցախյան վերջին պատերազմին հաջորդեց Արցախի հայաթափումը, որի ժամանակ էլ սեպտեմբերի 25-ին Հայկազովի զորամասի վառելիքի պահեստամասում տեղի ունեցավ պայթյուն։ Պայթյունի հետևանքով զոհվածներիի թիվը հասնում է շուրջ 270-ի։

Կան նաև անհետ կորած համարվող անձինք, որոնց մասին առ այսօր տեղեկություններ չկան։
Արցախի հայաթափման օրերին գերեվարվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։

Հազարամյակների հայկական Արցախն այսօր ամբողջովին օկուպացված է Ադրբեջանի կողմից։

 




Լրահոս