ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի փոփ երգչուհի Ադելը համարվել է ռեկորդակիր, քանի որ իր երկրորդ` «21» ձայնասկավառակը դարձել է 21-րդ դարի ամենավաճառված սկավառակը: Չնայած, որ այն լույս է տեսել այս տարվա հունվարին, սակայն  այս պահի դրությամբ  արդեն վաճառվել է մոտ 3,5 մլն օրինակով: Ի դեպ, Ադելից առաջ ռեկորդակիր է համարվել Էմի Ուայնհաուսը, ում ձայնասկավառակը վաճառվել էր 3,3 մլն օրինակով: Շատ երաժշտագետների կարծիքով` Ադելի այս ձայնասկավառակը կստանա միանգամից մի քանի «Գրեմմի»:




Լրահոս