Armenian text to speach

ԵՄ երկրները համաձայնության են եկել դադարեցնել ռուսական գազի ներմուծումը մինչև 2027 թվականի վերջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԵՄ խորհուրդը ընդհանուր դիրքորոշում է ընդունել REPowerEU ծրագրի շրջանակներում ռուսական գազի ներմուծման փուլային դադարեցման վերաբերյալ, որը նախատեսում է ռուսական էներգամատակարարումների լիակատար դադարեցում մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։

Այս մասին հաղորդում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

«Էներգետիկ առումով անկախ Եվրոպան ավելի ուժեղ և անվտանգ Եվրոպա է։ Չնայած վերջին տարիներին մենք քրտնաջան աշխատել և ջանքեր ենք գործադրել ռուսական գազն ու նավթը Եվրոպայից դուրս մղելու համար, մենք դեռ չենք հասել այս նպատակին», – ասել է Դանիայի կլիմայի, էներգետիկայի և կոմունալ ծառայությունների նախարար Լարս Աագարդը։




Լրահոս