Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1,5 տարեկան երեխուս էլ կարող է ներգրավեն քրեական գործում. Դիանա Գասպարյանի ամուսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։

Մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև նրա ամուսինը՝ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը։

Քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետք»-ի հրապարակումը, թե Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:

Սա դեռ ամենը չէր, Դիաննա Գասպարյանի շուրջ օղակը սեղմվեց այն ժամանակ, երբ ամուսնուն պատկանող լցակահայնում հնչեցին կրակոցներ և մեկ անձ մահացավ։

Գասպարյանի ընտանիքը մեկնաբանություններ չտվեց, անգամ արդարանալու փորձեր չեղան։ Թե ինչպես ստացվեց, որ 5 հոգանոց ընանիքից 4-ի վերաբերյալ կա քրեական գործ ArmLur.am-ի հետ զրույցում Դիանա Գասպարյանի ամուսինը՝ Արամայիս Միրզոյանը, տալիս է բաց հարցերի պատասխանները։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամաները՝ տեսանյութում․ 




Լրահոս