Armenian text to speach

Մոսկվան կկանխի Անդրկովկասի երկրները ՌԴ-ից անջատելու՝ Արևմուտքի փորձերը. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արևմուտքը փորձում է Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներն անջատել Ռուսաստանից ՝ փոխգործակցության սեփական կառույցների ստեղծման միջոցով. Մոսկվան կկանխի այդ փորձերն առկա  բոլոր հնարավոր միջոցներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի երրորդ միջազգային խորհրդաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կազմակերպում են իրենց սեփական երկխոսությունները, փոխգործակցության կառույցները Կենտրոնական Ասիայի երկրների, Անդրկովկասի երկրների հետ, և այդ կապերն Արևմուտքը փորձում է օգտագործել ոչ այնքան փոխշահավետ համագործակցության համար, որքան այդ երկրները Ռուսաստանից անջատելու համար։ Այդ միտումները մենք, անշուշտ, կխափանենեք առկա բոլոր հնարավորություններով՝  դիվանագիտական, քաղաքական և տնտեսական միջոցներով», – Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

 




Լրահոս