Armenian text to speach

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի եւ Եվրանեսթ ԽՎ համանախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջիին եւ Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին:

ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի անցկացումը Երեւանում: Եվրոպացի պաշտոնյաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին վեհաժողովի 12-րդ նստաշրջանի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել վեհաժողովի աշխատանքներին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:




Լրահոս