Armenian text to speach

Ձեռք կբերվեն ծառայություններ Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման նպատակով անհրաժեշտ գործողությունների իրականացման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսվում է ստեղծել Ակադեմիական քաղաք՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։ Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է՝ կրթության, հետազոտության և արդյունաբերության ոլորտների միջև կապ ստեղծելու նպատակով՝ ապահովելու տնտեսվարող սուբյեկտների պահանջները բավարարող առաջադիմական կրթություն և հետազոտական արդի միջավայր։ Ակադեմիական քաղաքի միջոցով ստեղծվելու է ենթակառուցվածքների այնպիսի ամբողջություն, որը տարբեր ոլորտներում ստացվող գիտելիքի փորձարկման և գործնական կիրառման հնարավորություն կտա։

UCL-ն իր գերազանցության մոդելն այլ երկրներում կիրառելու առաքելությունն իրականացնելու նպատակով մատուցում է խորհրդատվական ծառայություններ միայն իր դուստր կազմակերպության՝ Միացյալ Թագավորության օրենսդրությամբ հիմնադրված և գործող «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերության միջոցով։ Այսինքն, միայն «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերությունն (այսուհետ՝ «Կազմակերպություն») ունի բացառիկ իրավունք UCL-ի անունից մատուցել խորհրդատվական ծառայություններ՝ UCL-ի հարուստ փորձը վճարովի հիմունքներով տարածելու նպատակով։ Կազմակերպությունը, կիրառելով UCL-ի եզակի փորձը, օժանդակում է ուսումնական հաստատություններին իրենց վերափոխման գործընթացում` խթանելով երկարաժամկետ կայուն զարգացումը, ինչպես նաև համակարգային մտածողությունը և նորարարությունը։

Սույն որոշման ընդունմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին կթույլատրվի կազմակերպությունից ձեռք բերել ծառայություններ մեկ անձից գնման ձևով` Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման նպատակով անհրաժեշտ գործողությունների իրականացման համար, ինչը հնարավորություն կտա պատշաճ կերպով ապահովելու Ծրագրի հետ կապված բնականոն աշխատանքները և շարունակական զարգացումը:

Շարունակվում է ԼՂ ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

Գործադիրն ընդունել է որոշում՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա¬կակա¬նությունն ապահովելու անհրա¬ժեշ¬տությամբ:

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 20-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով տվյալ որոշմամբ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս (2025 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:




Լրահոս