«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետգնումների ոլորտում հայտնի «Սեար գրուպ», «Երեքնուկ» եւ «Ամարաս Յուս» օրինախախտ ընկերությունների տնօրեն Յուրի Ադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով իր ընկերությունների թույլ խախտումների մասին հայտարարեց. «Առաջին անգամ Հանձնաժողովը 16 մլն դրամի չափով տուգանեց, երկրորդ անգամ՝ յուրաքանչյուր ընկերությանը՝ 15 մլն դրամով: Ուրեմն, տուգանողն այնքան պետք է չարությամբ լցված լինի, որ օրը ցերեկով 61 մլն դրամի չափով տուգանի: Մի հատ էլ ուզում են դատախազություն դիմել: Եթե դու ասում ես, որ Յուրայինն է, ու ոչ մի բանով չես ապացուցում, համոզված ես, որ նրանն է, այդքանով չես բավարարվում, մի հատ էլ դատախազություն ես դիմում: Հետո՞: Ոչնչացնո՞ւմ եք մարդուն: Բա ես գնամ փողոցում նստեմ, ձեռքս տնկեմ օդ ու մուրա՞մ: Քսան տարի է, ինչ ես այս դաշտում եմ: Նախկինում, որ ես մանկապարտեզներին իմ ուսերին շալակած պեսոկ էի տանում, այն ժամանակ այսպիսի մեծածախ գնումներով խանութներ չկային»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: