Չորրորդ Ինքնիշխանություն. Նիկոյանը սկսել է ուղղել նախորդի սխալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ՝ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը խմբագրել է Հովիկ Աբրահամյանի սխալը։ Բանն այն է, որ Աբրահամյանը ԱԺ՝ նախագահ դառնալուց հետո, փոփոխություններ մտցրեց խորհրդարանում հավատարմագրված լրագրողների գործունեության կարգի մեջ։ Լրագրողները միայն քառօրյայի օրերին կարող էին ազատորեն մուտք գործել Ազգային ժողով, իսկ սովորական օրերին լրագրողներին արգելված էր ԱԺ մուտքը։ Սա արվել էր ԱԺ՝ միջանցքներում թափառող լրագրողների դեմ պայքարի շրջանակներում, ինչն այն ժամանակ արդարացիորեն զայրույթ առաջացրեց լրագրողական հանրության մեջ։ Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է որոշում, որի համաձայն՝ փոփոխություն է կատարվել ՀՀ ԱԺ՝ նախագահի 2009թ. օգոստոսի 21-ի ՆՈ-003-4 որոշման մեջ։ ԱԺ՝ լրատվական ծառայության փոխանցմամբ, ՀՀ ԱԺ՝ նախագահի 2009թ. օգոստոսի 21-ի “”ՀՀ ԱԺ՝–ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին”” ՆՈ-003-4 որոշման 1–ին կետով հաստատված հավելվածի 21-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. “”21. Հավատարմագրված լրագրողի մուտքն Ազգային ժողովի նստավայր ազատ է աշխատանքային օրերին, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցում է ԱԺ՝ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարժությունը։ ԱԺ նստավայրում լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգին և ԱԺ–ում սահմանված աշխատակարգի կանոններին համապատասխան””։ Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։  




Լրահոս