Armenian text to speach

Դիլիջան համայնքի ամանորյա տոնական ձևավորումն արժեցել է 18,6 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորին դեռ մեկ ամիս կա, սակայն ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում իրականացվում են ամանորյա զարդարանքերի ակտիվ գնումներ։ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի ամանորյա տոնական ձևավորման համար հատկացվել է 18 մլն 600 հազար դրամ։

ArmLur.am-ը տեղեկանում է, որ պայմանագրի համաձայն անհրաժեշտ է կենտրոնական հրապարակում տեղադրել 2 հատ 5 մետրանոց և 1 հատ 7 մետրանոց տոնածառեր։
Պետք է զարդարել թարթող ջրակայուն լույսերով և տոնաժառերի վրա տեղադրել խոշոր ձափի խաղալիքներ՝ յուրաքանչյուր տոնածառի համար առնվազն 200-250 հատ։
Հրապարակի սկզբնամասում անհրաժեշտ է տեղադրել 2026 թվերի հավաքածու, ինչպես նաև զարդարել հրապարակում գտնվող թվով 2 ծաղկանոցները։

Այս պայմանագրով զարդարվելու են նաև Դիլիջանի մի քանի փողոցներ նաև Աղավնավանք, Խաչարձան, գոշ, Հովք, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերը։

Պայմանագիրը կնքվել է Նարեկ Դավթյան ԱՁ-ի հետ։

Այս նույն ԱՁ-ի հետ պայմանագիր է կնքել նաև Երևանի քաղաքապետարանը՝ ամանորի կապակցությամբ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում իրականացնելու տարածքների ձևավորման աշխատանքներ, որը արժեցել է 12 մլն դրամ։

Էմմա Միքայելյան 




Լրահոս