ԽԻՍՏ ՕՊԵՐԱՏԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ համակիր, արձակագիր Արմեն Օհանյանը, որը երեկ առավոտյան իր բնակարանից բերման էր ենթարկվել  ԱԱԾ ոստիկանության 6-րդ վարչության յոթ աշխատակիցների կողմից, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ գործը, ինչի համար իրեն  հրավիրել են, առնչություն չունի իր հետ: ԱԱԾ քննիչը հայտնել է, որ Օհանյանը հրավիրված է որպես վկա, քանի որ իր ընկերներից մեկի անունն է շոշափվում այդ գործով:
Արմենը առանց լսելու, թե ինչի մասին է խոսքը, հայտնել է, որ առանց փաստաբանի ոչ մի հարցի չի պատասխանի ու ժամը 4-ին ԱԱԾ է  ներկայացել է իր փաստաբան Վահե Գրիգորյանի հետ: «Այս ամբողջ պատմության մեջ ուղղակի զարմանալին ու զավեշտալին ոստիկանության պահվածքն էր, որն առանց ծանուցագրի կարող է հայտնվել քաղաքացու բնակարանում ու հրմշտոցով նրան այնտեղից դուրս տանել»,-մեկնաբանեց Արմեն Օհանյանը:
Նրա տեղեկացմամբ` ԱԱԾ-ում իրենից ներողություն են խնդրել կատարվածի համար` ասելով, թե քանի որ շատ կարեւոր գործ է, ապա օպերատիվության եւ հանկարծակիության էֆեկտը  պահելու համար շատ մարդկանց են ձերբակալել: Իսկ Օհանյանի մասով, այսպես ասած, սխալմունք է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տվյալներով` նշված գործը գտնվում է ԱԱԾ պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի վարույթում:




Լրահոս