Armenian text to speach

Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին խմբաքանակը ճանապարհին է․ ԶԼՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մեկնարկել է ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակի տեղափոխումը Հայաստան։

Ըստ հրապարակված տվյալների՝ ադրբեջանական պետական SOCAR ընկերության արտադրության «ԱԻ-95» տեսակի բենզինով բեռնված 22 վագոններն արդեն ուղարկվել են Հայաստան։ Մատակարարման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 28-ին Գաբալայում՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ։

Գործարքը կրում է բացառապես առևտրային բնույթ. ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ վառելիքը վաճառվելու է միջազգային շուկայական գներին համապատասխան։

Վառելիքի տեղափոխումն իրականացվում է Վրաստանի տարածքով։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը դեկտեմբերի 8-ին հաստատել էր, որ ստացել է միանգամյա տարանցման հայտ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղուն» հանձնարարվել է անվճար հիմունքներով իրականացնել այս բեռնափոխադրումը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին և 8-ին Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից երկաթուղով ցորեն է ներկրվել Հայաստան։ Դա վերջին 35 տարվա ընթացքում առաջին երկաթուղային փոխադրումն էր։

 




Լրահոս