Սլովակիայի նախագահ Իվան Գաշպարովիչը բացառել է Սլովակիայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հնարավորությունը ` Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով:
«Կարծում եմ այսօր նման անհրաժեշտություն չկա»,-ասել է նա Բրաստիսլավայում Սլովակիայի անվտանգության խորհրդի նիստից հետո:
Գաշպարովիչը նշել է նաև, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը կքննարկի նաև հինգշաբթի Չեխիայի իշխանությունների հետ` Պրահա իր այցի շրջանակներում, տեղեկացնում է ИТАР-ТАСС -ը: