Կյանքի 69-րդ տարում կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը։
Գագիկ Եգանյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղում, 1956 թվականին։ Հայրական կողմից՝ Արցախի Մելիք-Եգանյան մելիքական տոհմի, իսկ մայրական կողմից՝ պետական և ռազմական գործունեությամբ հայտնի՝ Միկոյանների ընտանիքից։
2015 թ.՝ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետի պաշտոնում աշխատելու տարիներին, Եգանյանը գլխավորեց ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության հետ բանակցությունները, որոնց արդյունքում հանվեց դեպի Ռուսաստան Հայաստանի 28 հազար քաղաքացիների մուտքի արգելանքը։
2003-2010 թթ․ ընտրվել է Եվրոպայի խորհրդի միգրացիայի եվրոպական կոմիտեի (CDMG) բյուրոյի անդամ[1], իսկ 2008-2009 թթ․՝ նույն կոմիտեի բյուրոյի փոխնախագահ։
2018 թ․ դեկտեմբերին ընտրվել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ, Ժողովրդագրության և գենդերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Գագիկ Եգանյանը նախաձեռնել ու հիմնադրել է ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարանը 2002 թվականին։
Հայաստանի Հանրապետության պետական և հանրային գործիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի Պետական Համալսարանի վաստակաշատ դասախոս։
Գագիկ Եգանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17 ։00-20։00։





























