Այսօր ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով հայտնի ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նիստը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանի թույլտվությամբ ԱԺ-ից հեռացրեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչները ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հրավերով էին ԱԺ գնացել։
Հիշեցնենք, որ Դավիթ Առաքելյանը լրագրողներին ավելի վաղ զրկել էր ԱԺ հավատարմագրումից՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին ԱԺ միջանցքում՝ սահմանված վայրում հարց տալու համար: Հիմա հարցը գտնվում է դատարանում:
Մանրամասները՝ տեսանյութում․




























