Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շվեյցարիայի հայ համայնքը Վեհափառի կողքին է․ Մայր Աթոռում նոր նշանակումներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունվարի 20-ին նոր որոշումներ են ընդունվել։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից ազատվել է Հոգեշնորհ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը։

Թեմի առաջնորդի պաշտոնում նշանակվել է Գերաշնորհ Տեր Պարթեւ եպիսկոպոս Բարսեղյանը՝ ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից։

Այս մասին հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը՝ հայտնելով, որ մեկ այլ տնօրինությամբ՝ քրեակատարողական հիմանրկների հոգեւոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին հայտնի դարձավ, որ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը միացել է միացել է Վեհափառ Հայրապետի դեմ դուրս եկած 10 բարձրաստիճան հոգեւորականներին՝ ողջունելով Վեհափառի դեմ սկսած պայքարը։

Նշենք նաեւ այն, որ, ինչպես շվեյցարահայ գործարար ու բարերար Վահե Գաբրաշն է հայտնել, Շվեյցարիայի հայ համայնքը հավատարիմ է Հայ Առաքելական Եկեղեցուն ԵՒ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս