Պակիստանի Դերա Իսմայիլ Խան քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, ևս տասը վիրավորվել է, հաղորդում է Tribune Express թերթը։
«Ուրբաթ երեկոյան հարսանեկան արարողության ժամանակ մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, ևս 10-ը՝ վիրավորվել», – գրում է հրատարակությունը՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին։
Իրավապահ մարմինների պաշտոնյաների խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղի համայնքի ղեկավարի տանը։





























