Armenian text to speach

Հայկ Կոնջորյանի օգնականը՝ ՔՊ պատգամավոր․ Ինչ ունեցվածը ունի Նատալյա Սինորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս ՔՊ-ական Նատալյա Սինորյանը հայտնեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ինքնառաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ վերջինիս թեկնածությունը գրանցվել է։

Նատալյա Սինորյանը այժմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փորձագետ է և  Երևանի ավագանու անդամ։

Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Սինորյանը ո՛չ անշարժ գույք է հայտարարագրել, ո՛չ տրանսպորտային միջոցներ, սկայան 90 օրից ավելի շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող բնակարան Երևանում։

ՔՊ-ական փորձագետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 50 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 100 դոլար, 200 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են  7 մլն 658 հազար դրամ, որից 5 մլն 258 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից։ Եկամուտներից 900 հազար դրամն այլ եկամուտ է Երևանի քաղաքապետարանից, իսկ 1,5 մլն դրամը ստացված փոխառություններ են Կոնվերս բանկից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  4 մլն 799 հազար դրամ։

Նատալյա Սինորյանը ՔՊ անդամ է։

Հետաքրքիրն այն է, որ Նատալյա Սինորյանի հետ համատեղ բնակվող անձը՝ Վիկտորիյա Պետրոսյանը, ևս աշխատում է Ազգային ժողովում, սակայն վերջինս թոշակառու է։

ArmLur.am-ը Նատալի Սինորյանից փորձեց տեղեկանալ ինչպես է ստացվել, որ վերջինիս հետ համատեղ բնակվող անձը նշել է, որ աշխատում է Ազգային ժողովում և թոշակառու է։

Արդյոք, ճիշտ ենք հասկանում, որ 87 կինն աշխատում է ԱԺ-ում։ Սինորյանը նշեց, որ հավանաբար համակարգային խնդիր է։ Իր հետ բնակվող անձը տատիկն է, ով երբևէ չի աշխատել։

Էմմա Միքայելյան




Լրահոս