Armenian text to speach

Պայթյուն՝ Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փետրվարի 1-ին` ժամը 10։44-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն․ վնասվել են ննջասենյակի պատուհանը և դուռը, ինչպես նաև խոհանոցի պատուհանը․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։




Լրահոս