Armenian text to speach

ՔՊ-ն այժմ քննարկման է Կենտրոնական բանկի նախագահի հետ ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այժմ ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ է ունենում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի հետ։

Ամիսներ առաջ ՔՊ վարչությունում թեկնածուների քննարկումից հետո ոդոշվեց, որ թեկնածուն կրկին գործող նախագահ Մարտին Գալստյանն է լինելու։

Այժմ ՔՊ-ն հենց նրա հետ է քննարկում անցկացնում։

Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահն է 2020 թվականի հունիսի 13-ից։

Մինչև ԿԲ նախագահ նշանակվելը, Մարտին Գալստյանը 2018-2020 թվականներին եղել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ:

Հարկ է նշել, որ Կենտրոնական բանկի նախագահին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը? պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Էմմա Միքայելյան




Լրահոս