Հրդեհ Գրանդ Քենդիի խանութներից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին`ժամը 06.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի 1-ին հարկից՝ Գրանդ Քենդի ՍՊԸ-ից ծուխ է դուրս գալիս:Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ. պահանջվել է գազածխապաշտպան օղակ,ապա`ևս մեկ մարտական հաշվարկ:Դեպքի վայր է մեկնել նաև փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.01-ին, մարվել`08.19-ին: Խոհանոցում այրվել է գույք և սննդամթերք: 




Լրահոս