Armenian text to speach

Ադրբեջանի և Հայաստանի օլիմպիական թիմերի միջև առաջացած հակասությունը գեղասահքի երաժշտության պատճառով լուծվել է․ The Guardian

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

The Guardian-ը գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի օլիմպիական թիմերի միջև առաջացած հակասությունը գեղասահքի երաժշտության պատճառով լուծվել է. մրցավարներն ու ՄՕԿ-ը վերանայել են հարցը, իսկ պաշտոնական ծրագիրը փոփոխվել է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը բողոքել էր Հայաստանը ներկայացնող զույգի՝ «Արցախ» ստեղծագործությունը կարճ ծրագրում օգտագործելու կապակցությամբ: Ադրբեջանական թիմը նշել էր, որ երաժշտության օգտագործումը կարող է բերել քաղաքական ուղերձների՝ հակասելով Օլիմպիական կանոնակարգին:

Այժմ պաշտոնական ցանկում ստեղծագործությունը նշված է պարզապես որպես «Երաժշտություն՝ Արա Գևորգյանից», առանց «Արցախ» անվանման:




Լրահոս