Armenian text to speach

Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի միջուկային կենտրոնին հարված հասցնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աֆղանական ուժերը հարձակվել են Պակիստանում գտնվող միջուկային կենտրոնի վրա, ինչի հետևանքով կան զոհեր։ Այս մասին հաղորդում է Ariana News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Կոկալ շրջանում (Խայբեր-Պախտունխվա նահանգ) գտնվող ռազմական օբյեկտի և մեկ այլ միջուկային կենտրոնի վրա հարվածներից հետո հարյուրավոր զոհեր և վիրավորներ տեղափոխվել են Իսլամաբադի հիվանդանոց», – ասվում է X սոցիալական ցանցում տեղադրված գրառման մեջ։

Այսօր ավելի վաղ Քաբուլը հայտարարել էր, որ Աֆղանստանի ռազմաօդային ուժերը հաջողությամբ հարձակվել են Նոուշերայում գտնվող ռազմական ճամբարի, ինչպես նաև Ջամրուդի ավիաբազայի վրա։

Միևնույն ժամանակ, PTV-ն պնդում է, որ Պակիստանի բանակը գրավել է մի քանի դիրքեր թշնամու տարածքում և «տոնում է վճռական հաղթանակ»։




Լրահոս