Armenian text to speach

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են քաղաքացիական ինքնաթիռի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռին, պնդում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։

«Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի և Իսրայել հարձակումը Մաշհադի օդանավակայանում վայրէջք կատարած իրանական քաղաքացիական ինքնաթիռի վրա, որը տեղափոխում էր մի քանի երկրի կողմից տրամադրված դեղորայք և բժշկական սարքավորումներ», – կազմակերպության հայտարարությունն է փոխանցում SNN հեռուստաալիքը:

Ավիացիոն իշխանությունները պահանջել են, որ միջազգային կազմակերպությունները հետաքննեն միջադեպը՝ չնշելով, թե երբ է այն տեղի ունեցել։




Լրահոս