![](https://armlur.am/wp-content/uploads/2011/12/16//15519.jpg)
ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության Սայաթ-Նովա-2 և Մետաքս-1 սկզբնական կազմակերպությունների ժողովին, որի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Ս. Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am -ին տեղեկացնում են, որ Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: